ad-banner-1

Ֆլիկը՝ Յամալի նոր դիրքի մասին

Բարսելոնան 5-3 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Բետիսին։
Թիմի մարզիչ Հանսի Ֆլիկը խաղից հետո հայտնվեց Movistar LaLiga-ի հարցազրույցում՝ ներկայացնելու իր առաջին տպավորությունները Բարսայի հաղթանակից։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Խաղը․ «Առաջին խաղակեսը շատ լավ էր, իսկ երկրորդում արդեն շատ հոգնած էինք, և վերջին խաղերում մի քանի անգամ պաշտպանությունում չենք կարողացել խաղը փոխել»։

Վաղ գոլը․ «Ուզում եմ դրական գնահատել այս հանդիպումը, բայց ամեն ինչ կվերլուծենք։ Կարևորը այն է, որ հաղթեցինք։ Շատ կարևոր է արագ երկու գոլ խփելը։ Միշտ էլ հեշտ չէ հաղթել Բետիսի նման հիանալի թիմին։ Այն, ինչ տեսա առաջին կեսում, շատ դրական էր»։

Լամինի դիրքը․ «Լամին Յամալին շատ լավ էր խաղում։ Նա պաշտպանությունում լավ էր աշխատում թիմակիցների հետ միասին և գերազանց խաղաց։ Մենք այդ դիրքով չենք մարզվել։ Լամինը խելացի է և շատ լավ է կարդում տարածքները։ Նա դա արեց գերազանց»։

Արդյո՞ք Չելսիից պարտությունը շրջադարձային էր․ «Ես միշտ ուշադրություն եմ դարձնում նրան, ինչ խաղացողները ցույց են տալիս մարզումներում։ Թիմին վստահում էի, դրա համար էլ ասացի այն, ինչ ասացի Չելսիից պարտվելուց հետո։ Մարզումներում տեսել եմ որակ և ինտենսիվություն։ Հավատում եմ այս թիմին և նրան, ինչ տեսնում եմ։ Պետք է քայլ առ քայլ առաջ գնանք և շարունակենք այս ճանապարհով։ Երեքշաբթի կարևոր խաղ ունենք, և պետք է շարունակենք»։

Ֆեռան Տոռեսի հեթ-տրիկը․ «Վստահությունը շատ կարևոր է հարձակվողի համար։ Ֆեռանը դա ունի և միշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի»։

Լամինի խաղը․ «Ինձ համար ամենակարևորն այն գործողություններն էին, որոնք նա արեց պաշտպանությունում։ Նա պրոֆեսիոնալ է։ Շատ լավ համագործակցեց Ռունիի հետ։ Նա աճում է և շատ է առաջադիմել»։

Աղբյուր՝ AS

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։