ad-banner-1
Մարկ Բերնալ – Բարսա – Բարսելոնա – ՉԼ – Բեռնալ

Բերնալ. «Ինձ համար շատ դժվար տարի է եղել»

Բետիս–Բարսելոնա (3-5) հանդիպումից հետո Բարսելոնայի կիսապաշտպան Բերնալը հիշեցրեց․ «Ինձ համար սա դժվար տարի է եղել»։ 18-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալը իր պահերը լավագույնս օգտագործեց հանդիպման ընթացքում, ցույց տալով, որ վերականգնված է և վերականգնում է մարզավիճակը վնասվածքից հետո։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Շատ երջանիկ եմ ինչպես խաղի, այնպես էլ հաղթանակի համար։ Վերջիվերջո մենք առաջին թիմում ենք, և սա այն է, ինչ մեզնից սպասվում է։ Ունենալ այսպիսի խաղացողներ կողքիդ և մրցել նրանց հետ՝ մեծ պատիվ է։ Կարևորն այն է, որ բոլորս իրար հետ լավ փոխհարաբերությունների մեջ ենք»,— ասաց նա։

Լա Մասիայից տաղանդավոր ֆուտբոլիստը նաև խոստովանեց․ «Դեռ շատ բան ունեմ անելու, որպեսզի հասնեմ իմ իրական մակարդակին։ Հիմա փորձում եմ օգտագործել այս հնարավորություններն ու խաղաժամանակը՝ իմ լավագույն խաղամակարդակը վերականգնելու համար։ Կարծում եմ՝ լավ եմ դրիբլինգում և մրցակիցներին շրջանցելու մեջ, ու անկեղծ ասած՝ այսօր ինձ շատ հարմարավետ էի զգում»։

Աղբյուր՝ Mundo Deportivo

Mari

Հեղինակ՝ Mari