Տրանսֆերներ
Ֆլիկը՝ Ինյիգոյի հեռանալու մասին
Գամպերի գավաթի խաղից հետո Հանսի Ֆլիկը խոսել է Ինյիգո Մարտինեսի՝ Ալ Նասր տեղափոխության մասին։
«Ւնյին մեծ դեր խաղաց նախորդ մրցաշրջանում մեր գրանցած հաջողությունում, նա շատ բան տվեց թիմին։ Ես սիրում եմ նրան։ Բայց Մարտինեսը ստացավ նման առաջարկ և խնդրեց մեզ աջակցել այդ հարցում։ Նա վաստակել էր այդ իրավունքը։
Մյուս կողմից՝ Ինյիգոյի հեռանալը հնարավորություն է այլ ֆուտբոլիստների համար։ Մեծ հաշվով, այլ կենտրոնական պաշտպան ձեռք բերել չենք ծրագրում։ Գարսիայի, Ռեշֆորդի և Բարդաղջիի շնորհիվ թիմն ավելացրել է որակը»,- ասել է Հանսի Ֆլիկը։
