ad-banner-1
Ֆլիկ

Հանսի Ֆլիկը նոր թիրախ ունի

Քյոլնի եզրային հարձակվողը Հանսի Ֆլիկի ցուցակում է՝ որպես հաջորդ մրցաշրջանի կազմի հնարավոր համալրում։ Սաիդ Էլ Մալանը այս մրցաշրջանի ամենախոստումնալից հայտնություններից է Բունդեսլիգայում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ծագումով լիբիացի է, ունի գերմանական անձնագիր և վերջին ամիսներին գտնվում է եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ֆլիկը և նրա շտաբը քաջատեղյակ են գերմանական ֆուտբոլին, և նրա առաջընթացը չեն շրջանցել։

Անցյալ տարի Բունդեսլիգա III-ում՝ Վիկտորիա Քյոլնի կազմում, նա դարձավ 14 գոլի հեղինակ։ Մ-19 Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի դեմ խաղում նույնպես աչքի ընկավ մեկ գոլով։ Այս մրցաշրջանում արդեն տպավորել է Քյոլնի առաջին թիմում՝ մոտ տասը խաղում խփելով 4 գոլ։

Transfermarkt-ը նրան գնահատում է 18 միլիոն եվրո, սակայն գերմանական մամուլը հայտնում է, որ Քյոլնը նրա համար սահմանել է առնվազն 30 միլիոն եվրո։ Բարձր ֆիզիկական տվյալներն ու 1,90 մետր հասակը նրան դարձնում են շուկայում առավել պահանջված խաղացողներից մեկը։

Ըստ SPORT-ի՝ Գերմանիայում առանձնացնում են նրա աշխատանքային էթիկան և արագ հարմարվելը բարձր մակարդակին։ Այս ամենը նպաստել է նրան, որ Նագելսմաննի կողմից հրավիրվի Գերմանիայի հավաքական՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումների համար։

Լյուքսեմբուրգի դեմ նա խաղադաշտ դուրս չեկավ։ Սլովակիայի դեմ կարևոր խաղում հնարավոր է ստանա իր շանսը, որտեղ հաղթողը A խմբի առաջատարի կարգավիճակով կուղևորվի մունդիալ։ Նագելսմանը բարձր է գնահատել Էլ Մալաի որակները՝ ընդգծելով, որ երիտասարդներին միշտ հնարավորություն են տալիս դրսևորվելու ազգային թիմում։

Liana

Հեղինակ՝ Liana