ad-banner-1
ռեշֆորդ-սեուլ-բարսելոնա

Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը կարող է փոփոխվել

Մարկուս Ռեշֆորդը լավ է սկսել մրցաշրջանը, 16 խաղում 6 գոլ և 9 ասիստ գրանցելով, և, Sport-ի տեղեկություններով, այս արդյունավետությունը պահպանելու դեպքում Բարսան լրջորեն կդիտարկի Յունայթեդի հետ պայմանավորված 30-35 միլիոն եվրոյի տրանսֆերը իրականացնել։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Չնայած` Մարկուսը լավ խաղ է ցուցադրում, Ռուբեն Ամորիմը չի ուզում, որ նա վերադառնա Մանչեսթեր, և սա հաշվի առնելով Դեկոն կարող է էլ ավելի իջեցնել Ռեշֆորդի տրանսֆերի արժեքը։

Ռեշֆորդը մինչև վերջ սպասել է կապտանռնագույններին՝ հույս ունենալով, որ Նիկո Ուիլիամսի տրանսֆերը չի կայանա։ Անգլիացին ևս ցանկանում է մնալ Բարսելոնայում։ Նա հավանել է թե’ ակումբը, թե’ քաղաքը։

Hovo

Հեղինակ՝ Hovo