Ֆլիկ. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել»
Լա Լիգայի առաջիկա հանդիպումից առաջ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատասխանել է լրագրողների հարցերին․
Պե՞տք էր արդյոք Լամինին խուսափել Մադրիդի «գողանալու» արտահայտությունից։
«Ինձ համար Ռեալ Մադրիդը անցյալում է, ես չեմ ուզում դրա մասին խոսել»։
Սպասու՞մ եք, որ Ինյակի Պենյան կվերադառնա՝ ցանկանալով իրեն ապացուցել։
«Իհարկե։ Ինյակին հրաշալի դարպասապահ է, բայց մենք պետք է լավ խաղ ցուցադրենք։ Պետք է պարտադիր հաղթենք և վերցնենք երեք միավոր։ Դա հեշտ չի լինելու»։
Լամինն այժմ կենտրոնակա՞ն դիրքում է խաղալու։
«Կարծում եմ՝ հիմա լավագույն տարբերակը նրա համար այն դիրքն է, որտեղ նա նախկինում լավագույն խաղն է ցույց տվել։ Որոշ իրավիճակներում կարող է խաղալ նաև կենտրոնից։ Ամենակարևորն այն է, որ նա շատ դիպչի գնդակին․ դա նրա ուժեղ կողմն է»։
Ինչպե՞ս էր Կլասիկոն դիտել՝ տրիբունայից դաշտից։
«Չեմ ուզում հետ նայել։ Չհավանեցի դա։ Պետք է աշխատեմ, որ կարողանամ բոլոր խաղերին մարզչական նստարանին լինել»։
Ինչպե՞ս է Կուբարսին։ Ի՞նչ է պետք նրան՝ իր լավագույն մակարդակին հասնելու համար։
«Նա 18 տարեկան է։ Բնական է․ դա նույնը չէ, ինչ 24 կամ 26-ում, երբ միշտ առավելագույնն ես ցույց տալիս։ Նա հիմա էլ շատ լավ մակարդակի վրա է՝ 95 տոկոս։ Ես շատ գոհ եմ նրանից։ Հնարավոր է՝ ոչ միայն նա, այլև մյուսներն էլ դեռ իրենց լավագույն մարզավիճակում չեն։ Դա պետք է բարելավենք՝ դա մեր աշխատանքն է»։
Խաղացողնե՞րն են իրենց մակարդակից ցածր։
«Երբ բոլորը հասանելի չեն խաղալու համար, դժվար է ղեկավարել իրավիճակը։ Դա ավելի բարդ է դարձնում նրանց համար՝ լավագույն մարզավիճակին հասնելու հարցում։ Հիմա, երբ Օլմոն ու Լևանդովսկին վերադարձել են, մյուսների մակարդակն էլ կբարձրանա»։
Ինչպե՞ս է հնարավոր հոգ տանել Լամինի մասին։
«Մենք անում ենք դա։ Խոսում ենք իրար հետ, ամեն ինչ բնական է։ Մենք շատ անկեղծ ենք միմյանց հետ։ Ես միշտ կպաշտպանեմ ու կաջակցեմ նրան։ Նա հրաշալի, շատ երիտասարդ տղա է։ Կշարունակենք այս ճանապարհով»։
Կկարողանա՞ն Լևանդովսկին և Օլմոն մեկնարկային կազմում լինել վաղը կամ առաջիկա խաղերում։ Իսկ ինչպե՞ս է Ժոանը։
«Ժոան Գարսիայի հետ ամեն օր ենք գնահատում իրավիճակը։ Լավ է զգում իրեն, բայց շտապելու կարիք չկա։ Կտեսնենք, թե վաղը որքան կարող են խաղալ Լևանդովսկին ու Օլմոն»։
Ամառը՝ ավելի շատ հանգիստ, բայց նաև ավելի շատ վնասվածքներ։
«Երբեմն այդպես է լինում։ Պետք է ընդունենք դա։ Մինչև մրցաշրջանի ավարտ դեռ երկար ճանապարհ կա»։
Ի՞նչ է կորցնում թիմը՝ առանց Պեդրիի։
«Վնասվածքը մեզ անակնկալի բերեց։ Մադրիդի դեմ խաղից հետո նա պարզապես հոգնածություն էր զգում, հետո միայն բացահայտվեց վնասվածքը։ Պետք է ընդունենք դա։ Մենք կորցնում ենք մեր առանցքային խաղացողներից մեկին։ Նա մեզ կայունություն ու գնդակի վերահսկում է տալիս։ Պետք է առանց նրա կարողանանք կառավարել իրավիճակը»։
Լամինը ֆիզիկապես լավ վիճակո՞ւմ է։
«Յուրաքանչյուր շաբաթ խոսում ենք Լամինի մասին։ Նա լավ է։ Հենց նոր էլ խոսեցի նրա հետ։ Երբեմն թեթև անհարմարություն է զգում, բայց վիճակը լավանում է, և նա շատ է աշխատում։ Լավ առաջընթաց ունի»։
Ինչպե՞ս է թիմը այս շաբաթ։ Ի՞նչ է սպասում Էլչեից։
«Տարբեր է։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Էլչեն խաղում։ Նրանք լավ ֆուտբոլ են ցուցադրում և խաղում են որպես թիմ։ Կարևոր կլինի նրանց վրա ճնշում գործադրել՝ ինչպես մենք ենք ցանկանում։ Վերջին օրերին գոհ եմ թիմից, քանի որ ինձ դուր եկավ այն, ինչ տեսա։ Վերականգնում ենք Օլմոյին ու Լևանդովսկուն, բայց կորցնում ենք Պեդրիին»։
Աղբյուր՝ AS
