ad-banner-1

Բարսան Միլանի և Չելսիի հետ կպայքարի կենտրոնական հարձակվողի համար

Ստրասբուրգի հարձակվող Հոակին Պանիչելլին հետաքրքրել է ևս մեկ թոփ ակումբի՝ Բարսելոնային։ Կատալոնացիները փնտրում են Ռոբերտ Լևանդովսկու ապագա փոխարինողին։

Ըստ Mundo Deportivo-ի հաղորդագրությունների՝ կապտանռնագույնները միացել են Պանիչելլիի հավակնորդների թվին, ով գլխավորում է Ֆրանսիական Լիգա 1-ի ռմբարկուների ցուցակը։ Իսպանական գրանդի ներկայացուցիչները տպավորված են արգենտինացու ելույթներով և նրա արդյունավետությամբ։

Հոակին Պանիչելլին Ֆրանսիայի առաջնության ընթացիկ խաղարկության տասը հանդիպումներում 9 գոլ է խփել։ 23-ամյա ֆուտբոլիստի գինը Transfermarkt կայքում կազմում է 12 միլիոն եվրո։

Ինչպես հայտնի է, հարձակվողով հետաքրքրված են նաև Չելսին և Միլանը։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։