Ֆեռան Տոռեսը պայթեցրեց մարզադաշտը
Ֆեռան Տոռեսը, ով Բետիսի դեմ խաղում (3-5) ձևակերպեց հեթ-տրիկ և արդեն ունի 11 գոլ Լա լիգայի 16 հանդիպումներում, խաղից հետո տուն է տարել գնդակը։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ (հղում անելով Moviestar-ին) նախքան իր թիմակիցները կստորագրեին այն Ֆեռանն ասել է․ «Ամեն օր հեթ-տրիկ չես խփում, բայց տասնմեկ գոլի վիճակագրությունը ինձ համար շատ բան չի նշանակում։ Գիտեի, որ կարող եմ հիմնական կազմում լինել Բարսայում, պայքարել տեղի համար, և ես գնում եմ ավելի շատ գոլերի հետևից։ Իմ խնդիրը մարզչի համար ամեն ինչ հնարավորինս դժվարացնելն է։
Հետևողականությունն ու կարգապահությունը շատ կարևոր են։ Ես երիտասարդ խաղացող եմ և հայտնի եմ նրանով, որ ջանասիրաբար աշխատում եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես ես եմ ուզում։ Դա դարձավ իմ հաջողության հիմնական բանալին»։
Իսպանացին շեշտեց, որ թիմի հաղթանակը իր անհատական ցուցանիշից կարևոր է․ «Ամենակարևորը, սակայն, այսպիսի դժվար մարզադաշտում հաղթելն էր։ Ինչպես միշտ եմ ասում, Բետիսը մեր անմիջական մրցակիցներից է մրցաշարի վերևի հատվածում, այն թիմերից, որոնք շատ են բարդացնում խաղը, ու մենք գիտեինք, որ պետք է առաջին րոպեից մրցենք։ Հաղթանակը շատ կարևոր էր, և մենք կարողացանք ճիշտ արձագանքել նրանց վաղ գոլին։ Կարծում եմ՝ հենց առաջին գոլին մեր արձագանքն է եղել ամենակարևոր բաներից մեկը։ Դա մեր հիմնական բանալիներից էր»։
Ֆեռանը նաև բացահայտեց, որ Հանսի Ֆլիկը շաբաթվա ընթացքում չի փորձարկել հարձակման գիծը Լամին Յամալին «տասի» դիրքում խաղացնելով․ «Չեմ կարծում, բայց նա այնպիսի որակ ունի, որ որտեղ էլ դնես՝ լավ է խաղալու։ Այդպիսի խաղացողը, ինչպիսին Լամինն է, հեշտորեն է հարմարվում ցանկացած իրավիճակի»։
