ad-banner-1

Բարսելոնան որոշում է կայացրել Ֆատիի վերաբերյալ

Հարձակողական կիսապաշտպան Անսու Ֆատին լավ է դրսևորում իրեն Մոնակոյում, որտեղ հանդես է գալիս վարձակալության իրավունքով։

Մոնակոյի կազմում անցկացրած յոթ խաղերում Ֆատին իր հաշվին գրանցել է վեց գոլ։ Չնայած Մոնակոյում ունեցած հաջողություններին, Բարսելոնան մտադիր չէ Ֆատիին հետ բերել ակումբ, հայտնում է SPORT-ը։

Ժամանակին Ֆատիին համարում էին Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն մշտական վնասվածքները խանգարել են նրան ամբողջությամբ բացահայտել իր ներուժը։

Միևնույն ժամանակ, Անսուն դեռ երիտասարդ է՝ հոկտեմբերի վերջին նա կդառնա 23 տարեկան։

Մոնակոն շաբաթ օրը հանդիպում կանցկացնի Տուլուզի դեմ, որտեղ Ֆատին հնարավորություն կունենա ավել գոլեր գրանցել իր հաշվին։

Liana

Հեղինակ՝ Liana