ad-banner-1

Բարսելոնայի հետաքրքիր վիճակագրությունը Կլասիկոներում

Բարսելոնայի համագործակցությունը Spotify-ի հետ որպես գլխավոր հովանավոր ապացուցեց իր արդյունավետությունը ոչ միայն ֆինանսական, այլև համաշխարհային ճանաչում ձեռք բերելու առումով՝ բարձրաձայնելով երաժշտական ոլորտի առաջատար անուններին։

Մասնավորապես, էլ Կլասիկոները դարձել են այս համագործակցության առանցքային մասը․ յուրաքանչյուր նշանակալի Կլասիկոյի համար ակումբը հատուկ մարզաշապիկ է թողարկում, որի վրա Spotify-ի լոգոն փոխարինվում է տվյալ պահին առաջնային դիրք ունեցող արտիստի խորհրդանշով։

Այս պահի դրությամբ հատուկ թողարկման մարզաշապիկներով Բարսելոնան հանդես է եկել՝ Drake, Rosalía, The Rolling Stones, Karol G, Coldplay և Travis Scott-ի հետ համագործակցությամբ։ Այսօր նախատեսվում է, որ արտիստական շարքը կշարունակվի Էդ Շիրանի անունով։

Արդյունքներ

Մինչ օրս արտիստական լոգոյով անցկացրած վեց Կլասիկոներում Բարսելոնան ցուցադրել է 50% արդյունք՝ երեք հաղթանակ և երեք պարտություն։

Drake – Առաջին նման համագործակցությամբ հանդիպմանը կատալոնացիները 3-1 հաշվով պարտվեցին Ռեալ Մադրիդին։ Սերուցքայիններից աչքի ընկան Բենզեման, Վալվերդեն և Ռոդրիգոն, իսկ Բարսայի միակ գոլը խփեց Ֆեռան Տոռեսը։

Rosalía – Spotify Կամպ Նոուում անցկացված Կլասիկոյում Բարսելոնան էմոցիոնալ պայքարում հաղթեց՝ 2-1։ Ռոնալդ Արաուխոյի ինքնագոլից հետո Սերժի Ռոբերտոն հավասարեցրեց հաշիվը, իսկ Ֆրանկ Կեսսյեն ավելացված ժամանակում պարգևեց հաղթանակ։

The Rolling Stones – Այդ գիշեր Բարսան կրկին պարտվեց։ Գյունդողանի արագ գոլը բավարար չէր, քանի որ Ջուդ Բելլինգեմի դուբլը շրջեց հանդիպումը՝ 2-1 Ռեալ Մադրիդի հաղթանակի օգտին։

Karol G – Երկրորդ անընդմեջ պարտությունը այս շարքից։ Նորից Բելլինգեմի գոլը վճռեց ամեն ինչ՝ 3-2, այս անգամ Սանտյագո Բեռնաբեուում։

Coldplay – Անցած մրցաշրջանի առաջին Կլասիկոյում Բարսելոնան ցուցադրեց տպավորիչ արդյունք՝ 4-0 հաղթելով Բեռնաբեուում։ Գոլերի հեղինակ դարձան Լևանդովսկին, Ռաֆինյան և Լամին Յամալը։

Travis Scott – Մոնժուիկում անցկացված առատ գոլերով խաղում Բարսան շրջեց հանդիպումը՝ հաղթելով 4-3։ Ռեալից հեթ-տրիկ ձևակերպեց Մբապեն։

Այսպիսով, արտիստական լոգոներով անցկացված Էլ Կլասիկոներում Բարսելոնայի հաշվեկշիռը մնում է ամբողջովին հավասարակշռված։ Այսօր՝ Էդ Շիրանի լոգոյով խաղը, որոշիչ կլինի՝ արդյոք կատալոնացիները կխախտեն հավասարը դեպի դրական, թե՞ բացասական կողմ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։