ad-banner-1

Էրիկ Գարսիան՝ Օսասունայի դեմ բարդ հաղթանակի և թիմի գաղտնի զենքի մասին

Հանսի Ֆլիկի գլխավորած Բարսելոնան շաբաթ երեկոյան ծանր պայքարում 2։0 հաշվով հաղթեց Օսասունային. խաղ, որի ընթացքում կատալոնացիները ստիպված էին սպասել մինչև երկրորդ խաղակես՝ հաշիվը բացելու համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Գլխավոր մարզիչը մրցակցի վտանգը հաշվի առնելով դաշտ էր դուրս բերել ուժեղ կազմ, միաժամանակ կատարելով մի շարք հետաքրքիր տակտիկական փոփոխություններ։ Մասնավորապես, Ռաֆինյան խաղում էր 10 համարի դիրքում, իսկ Էրիկ Գարսիան կրկին հանդես եկավ հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ փոխարինելով պահեստային նստարանին մնացած Ֆրենկի դե Յոնգին։

Էրիկ Գարսիայի մեկնաբանությունը

Խաղից հետո Էրիկ Գարսիան խոսեց արդյունքի կարևորության և հանդիպման ընթացքի մասին։ «Այո, սա շատ կարևոր հաղթանակ էր»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ թիմը գիտեր, որ հանդիպումը հեշտ չի լինելու։ «Գիտակցում էինք, որ դա ծանր խաղ է լինելու՝ նման այն հանդիպմանը, որը խաղացել էինք Չեմպիոնների լիգայում Այնտրախտի դեմ․ մրցակից, որը շատ կոմպակտ է պաշտպանվում և փորձում է հակագրոհել»,- հավելեց պաշտպանը։

Գարսիան ընդունեց, որ թիմը միշտ չէ, որ լավագույնն էր գնդակի շրջանառության առումով, ինչը դժվարացնում է խաղը ցածր պաշտպանվող թիմերի դեմ։

«Մեզ մի փոքր ռիթմ էր պակասում գնդակի փոխանցումների ժամանակ, բայց այս ծանր գրաֆիկի պայմաններում ամենակարևորը երեք միավոր վաստակելն էր։ Այդպիսի թիմերի դեմ, եթե գնդակը արագ չի շարժվում, պետք է փորձես օգտվել ցանկացած պահից, երբ մրցակիցը մի պահ կորցնում է կենտրոնացումը կամ փոքր տարածքներ է բացում։ Դա շատ բարդ է, քանի որ նրանք խորն են պաշտպանվում, և ազատ տարածքները շատ քիչ են»,- նշեց նա։

Հարցին՝ մրցաշարային աղյուսակի գագաթում ստեղծված յոթմիավորանոց առավելության մասին, Գարսիան պատասխանեց․ «Կա Ատլետիկո Մադրիդը, կան նաև մադրիդյան մյուս մրցակիցները, ինչպես նաև Վիլյառեալը։ Երբ հաղթում ես և մեծացնում տարբերությունը, դա միշտ կարևոր է։ Դա ավելի հանգիստ մթնոլորտ է ստեղծում թիմի ներսում, և այո, դա մեզ համար շատ կարևոր է»,- հավելեց նա։

Գարսիան նաև անդրադարձավ Ֆլիկի կարողությանը՝ ֆուտբոլիստներին տարբեր դիրքերում օգտագործելու վերաբերյալ. «Դա թիմին լրացուցիչ խթան է տալիս, ստեղծում է մրցակցություն, ինչը շատ կարևոր է, որպեսզի բոլորը պատրաստ լինեն և ոչ ոք չթուլանա»։

Վերջում պաշտպանը առանձնահատուկ կերպով գովեց Պեդրիին․ «Այո, միանշանակ։ Երբ իրավիճակը մի փոքր բարդանում է, գնդակը փոխանցում ես Պեդրիին, և նա լուծում է ամեն ինչ»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։