Չավին ասել է` որն է եղել իր սխալը
Բարսելոնայի լեգենդ և նախկին մարզիչ Չավին խոսել է ակումբում աշխատանքի ընթացքում թույլ տված սխալի մասին.
«Ես իմ մարզչական կարիերան Բարսայում սկսեցի` բարձր պահանջներ դնելով խաղացողների և ակումբի առջև, քանի որ ակումբը դուրս էր գալիս մի ժամանակաշրջանից, որտեղ շատ պահանջներ չկային»։
«Իմ սխալն այն էր, որ ես այդ բարձր չափանիշները պահպանեցի ընդամենը մեկ տարի՝ իմ գալու պահից մինչև Սուպեր գավաթը և Լա լիգան հաղթելը․․․ Դրանից որոշ ժամանակ անց կարողացա ինքնաքննադատ լինել և ինձ ասացի. «Գրողը տանի, ի՞նչ պատահեց ինձ հետ»»։
«Ես իջեցրել էի այդ բարձր չափանիշները, և խաղացողներն այլևս չունեին նույն վերաբերմունքը, նույն հարգանքը, նույն ջանքը։ Չափանիշները շարունակում էին ավելի ու ավելի ցածրանալ՝ մինչև այն աստիճան, որ իմ վերջին մրցաշրջանում մենք ոչինչ չհաղթեցինք»,- ասել է իսպանացի մարզիչը։
