ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Բարսելոնան գտել է Լևանդովսկիի փոխարինողին

Ռոբերտ Լևանդովսկիի հնարավոր հեռանալը Բարսելոնայի ղեկավարությանը նոր խնդրի առաջ է կանգնեցրել` նոր 9 համար գտնել։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես 2022-ին, այդպես էլ հիմա Բարսան հետաքրքրված է Բայերնի հարձակվող` Հարի Քեյնի ծառայություններով։

32-ամյա անգլիացին 2023 թվականից ի վեր տպավորիչ արդյուքններ է գրանցել` 113 խաղում 108 գոլ։ Մյունխենի Բավարիան Քեյնին կարող է 2026 թվականի ամռանը բաց թողնել 57 միլիոն եվրոյի դիմաց՝ համաձայն նրանց միջև կնքված պայամանագրի։

Բարսելոնան դեռևս փնտրում է տարբերակներ, սակայն Քեյնը այս պահի դրությամբ համարվում է ամենանախընտրելի տարբերակը, որ կա տրանսֆերային շուկայում` ըստ Guardian-ի։

Hovo

Հեղինակ՝ Hovo