ad-banner-1

Բորդաս. «Ինձ ամենաշատը ապշեցրել է Նեյմարի պատմությունը»

Խավիեր Բորդաս (Բարսելոնայի նախկին սպորտային տնօրեն).

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Ինձ ամենաշատը ապշեցրել է Նեյմարի պատմությունը, որովհետև նա դուրս գալուց հետո հետ էր զանգել ինձ ու ասել, որ ուզում է վերադառնալ։ Նա գրեթե միանգամից փոշմանել էր իր որոշման համար։

Մեսսին ու Սուարեսը շատ էին փորձում վերադարձնել նրան, և մենք նույնիսկ համաձայնության էինք հասել, բայց վերջում որոշվեց գործարքը չիրականացնել։

Նեյմարը միակ խաղացողն էր, որի համար Փարիզը ընդունեց մեր առաջարկը։

Խորհրդի բոլոր անդամները չէին ցանկանում այդ տրանսֆերը։ Ես իսկապես ուզում էի նրա վերադարձը, վստահ էի, որ նա հրաշալի ելույթ կունենա, որովհետև ունի վերադարձի հսկայական ցանկություն, իսկ դա նշանակում է, որ նա կլինի նվիրված և կղեկավարի թիմը»։

«Մի քանի տրանսֆերներ ինձ հիասթափեցրին, որովհետև դրանք չիրականացան։

Դրանցից մեկը Կուրտուայի տրանսֆերն էր։ Սպորտային ղեկավարությունը մերժեց այդ տարբերակը, քանի որ կարծում էին՝ տեր Շտեգենն ու Բրավոն ավելի լավ ընտրություններ են, և Մարկը իսկապես հրաշալի դարպասապահ էր մեր թիմում։

Բայց ես ուզում էի, որ գործարքը կայանար։ Ռոսելը ինձ խնդրեց ստուգել՝ հնարավո՞ր է դա ավարտին հասցնել, բայց հետո սպորտային ղեկավարությունն այն մերժեց»։

— Մբապպեն ու Հաալանդը մոտ եղե՞լ են Բարսելոնա տեղափոխվելուն։

«Բորդաս․ Այո, այդ տրանսֆերները շատ հնարավոր էր իրականացնել»։

«Տեսեք, Նեյմարը առաջարկ ուներ Մադրիդից և շատ մոտ էր այնտեղ տեղափոխվելուն, բայց երբ տեսավ, որ հնարավորություն կա խաղալ Բարսելոնայում, նա հրաժարվեց Մադրիդից։

Նեյմարը շատ բարսելոնական է։ Եվ մեծ մասը խաղացողների այդպիսին են։ Նրանք ուզում են գալ ու ապրել աշխարհի լավագույն քաղաքում»։

Աղբյուր՝ Marca

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։