ad-banner-1

Բարսելոնան հետաքրքրված է բրազիլացի տաղանդով

Այս օրերին Կատարում անցկացվում է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը մեծ հնարավորություն է երիտասարդ ֆուտբոլիստներին՝ ուշադրության կենտրոնում լինելու համար։ Բարսելոնան ևս հետևում է առաջնությանը՝ հույս ունենալով նոր թիրախներ որսալ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Mundo Deportivo-ի տեղեկություններով կապտանռնագույնները հետաքրքրված են Բրազիլիայի Մ-17 տարեկանների ավագի` Զե Լուկասի ծառայություններով։ Զեն խաղում է Սպորտ Ռեսիֆեում, և նրանց միջև կնքված պայմանագիրը մինչև 2028 թվականն է։ Բարսելոնան բրազիլացի տաղանդին ձեռք բերելու համար ակնկալվում է, որ 5 միլիոն եվրո կծախսի։

Անցած ամառ Լուկասի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություն կար, սակայն պաշտոնական առաջարկ չեղավ կատալոնական ակումբի կողմից։

Այս պահին Սպորտ Ռեսիֆեի նախագահը և Զե Լուկասի գործակալը Կատարում են, և սպասում են ակումբների առաջարկներին։

Hovo

Հեղինակ՝ Hovo