ad-banner-1

Բավարիայի առաջատար ֆուտբոլիստը` Բարսայի ուշադրության կենտրոնում

Բարսելոնայի որոնումները Ռոբերտ Լևանդովսկիի երկարաժամկետ փոխարինողի համար կրկին կենտրոնացրել են ուշադրությունը եվրոպական շուկայում, և շատ է շրջանառվում Հարի Քեյնի անունը։ Նա շարունակում է մնալ ամենահեռանկարային թեկնածուներից մեկը, բայց SPORT-ի տեղեկացմամբ՝ ո՛չ անգլիացի հարձակվողը, ո՛չ էլ Բարսելոնան չեն շտապում վերջնական որոշում ընդունելու հարցում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Քանի որ նրա Բավարիա տեղափոխվելու գործարքը ներառում է պայմանագրի խզման հատուկ կետ, Քեյնը կարող է հաջորդ ամառ հասանելի լինել մոտ 65 միլիոն եվրոյի դիմաց։ Բացի այդ, Քեյնը դեռևս մնում է Չեմպիոնների լիգան հաղթելու գաղափարով տարված։ Դա էր նաև նրա Բավարիա տեղափոխվելու գլխավոր պատճառներից մեկը, և նա միշտ բաց է եղել Բարսելոնայում խաղալու գաղափարին։

Բայց կան նաև բացասական կողմեր. Քեյնի նկատմամբ հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդեր։ Այս պահին Պրեմիեր լիգայի ակումբները այդքան ակտիվ չեն, սակայն ՊՍԺ-ն և երկու սաուդիական ակումբներ պատրաստ են հսկայական գումարներով առաջարկներ անել։

Բարսելոնան հասկանում է, որ գործարքը իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե Քեյնը ցուցաբերի նույն վճռականությունը, ինչ Լևանդովսկին` Բարսա տեղափոխվելուց։

Mari

Հեղինակ՝ Mari