ad-banner-1

Բարսելոնայի թիրախում նոր կիսապաշտպան է հայտնվել

Բարսելոնան հետևում է 20-ամյա ռուս հարձակվողական կիսապաշտպանի՝ Ալեքսեյ Բատրակովի խաղին, որն այս սեզոնին փայլում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ SPORT-ի փոխանցմամբ՝ Լոկոմոտիվ Մոսկվայի տաղանդը 14 խաղում գրանցել է 10 գոլ և 4 գոլային փոխանցում՝ ուշադրություն գրավելով եվրոպական մի շարք ակումբների, այդ թվում՝ Բարսելոնայի և ՊՍԺ-ի կողմից։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բատրակովի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը, և նրա ներկայիս արժեքը գնահատվում է մոտ 20–23 միլիոն եվրո։ Եթե նա շարունակի նույն տեմպով, գինը կբարձրանա ամռանը։ Բարսելոնան նրան դիտարկում է որպես երկարաժամկետ ներդրում, հաշվի առնելով Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ավարտը և թիմի հարձակման ապագա կառուցումը։

Խաղացողի առաջընթացը եղել է կայուն․ երիտասարդական լիգայում նա փայլեց 2020/21-ին, իսկ 2024-ի դեբյուտից հետո դարձավ առաջնության լավագույն գոլահարարներից մեկը։ Այժմ Բարսելոնան տեսնում է հնարավորություն՝ ձեռք բերելու երիտասարդ կիսապաշտպանի, որն արդեն ցուցադրում է բարձր արդյունավետություն։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։