Ի՞նչ առաջընթաց կա Դանի Օլմոյի վնասվածքի շուրջ
Բարսելոնան այսօր անցկացրել է 2025 թվականի վերջին մարզումը՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով շաբաթ օրը Էսպանյոլի դեմ արտագնա դերբիի վրա։
Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտելով հաղթանակով՝ կատալոնացիները ցանկանում են 2026 թվականը սկսել նույն հաջող ընթացքով։ Տարվա առաջին խաղում տեղական մրցակցի դեմ հանդիպումը լրացուցիչ մոտիվացիա է թիմի համար։
Ինչպես հայտնում է SPORT-ը, թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը դեռ չի կարող ամբողջությամբ հույս դնել Դանի Օլմոյի վրա։ Իսպանացի հարձակվողական կիսապաշտպանը կրկին մարզվել է առանձին՝ միայն մասնակիորեն մասնակցելով մարզմանը և դուրս մնալով ընդհանուր խմբից։
Օլմոն շարունակում է վերականգնվել ուսի վնասվածքից, որը ստացել էր ամսվա սկզբին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ հաղթական հանդիպման ժամանակ։ Թեև նա արդեն վերադարձել է խաղադաշտ, դեռ չի սկսել լիարժեք մարզվել թիմի հետ։
Այս պահին ծրագրի համաձայն՝ Օլմոն պետք է աստիճանաբար վերադառնա խմբային մարզումներին՝ նպատակ ունենալով ընդգրկվել Էսպանյոլի դեմ խաղի հայտացուցակում։ Եթե խաղի ընթացքը պահանջի, չի բացառվում, որ նա երկրորդ խաղակեսում ստանա խաղաժամանակ՝ հավաքելով անհրաժեշտ մրցակցային ռիթմը՝ Իսպանիայի Սուպերգավաթից առաջ։
Թիմը կշարունակի պատրաստվել դերբիին հինգշաբթի կեսօրին և ուրբաթ առավոտյան։ Սպասվում է լարված հանդիպում, հատկապես Ժոան Գարսիայի վերադարձի ֆոնին։
Օլմոյի վիճակը առաջիկա օրերին կլինի ուշադիր վերահսկման տակ, սակայն այս պահին նրա հասանելիությունը դերբիի համար կասկածի տակ չի դրվում։
