ad-banner-1

Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստը արժանացել է ազգային բարձր պարգևի

Բարսելոնայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանում արժանացել է Bene Merito հեղինակավոր մեդալին՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացման գործում ունեցած ներդրման համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ SPORT-ի՝ լեհ ֆուտբոլիստը հինգշաբթի օրը այցելել է Վարշավա՝ մասնակցելու Totalizator Sportowy-ի 70-ամյակի գալա-երեկոյին, որտեղ նա եղել է գլխավոր հյուրերից մեկը։

2009 թվականին հիմնադրված Bene Merito մեդալը շնորհվում է այն անձանց, ովքեր արտերկրում հանդես են եկել որպես Լեհաստանի դեսպաններ։ Լևանդովսկին պարգևատրվել է իր փայլուն ակումբային և ազգային կարիերայի, ինչպես նաև հայրենիքը արժանապատվորեն ներկայացնելու համար։

Պարգևատրումից հետո նա նշել է, որ հպարտ է լեհ լինելու համար, իսկ գալա-երեկոյից անմիջապես հետո վերադարձել է Իսպանիա և միացել Բարսելոնայի մարզումներին՝ կենտրոնանալով Վիլյառեալի դեմ առաջիկա խաղի վրա։

Anna

Հեղինակ՝ Anna