Բարսելոնան տրանսֆերային պատերազմում է
Բարսելոնան պատրաստվում է 2026-ի ամռանը տրանսֆերային շուկա դուրս գալ նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերելու նպատակով։ Ինյիգո Մարտինեսի հեռանալու և Ռոնալդ Արաուխոյի հոգեբանական խնդիրների պատճառով նրա ապագայի շուրջ առաջացած անորոշությունը ստիպել են կապտանռնագույններին պաշտպանական գծի ուժեղացումը դիտարկել որպես առաջնային խնդիր։
Հիմնական թեկնածուներից մեկը շարունակում է լինել Նիկո Շլոտերբեքը, սակայն ակումբը փնտրում է նաև այլ տարբերակներ։ Դրանց թվում է Քրիսթալ Փելասի ավագ Մարկ Գեհին։
Sky Sport Germany-ի լրագրող Պատրիկ Բերգերի տեղեկացմամբ՝ Բարսան լուրջ մրցակցության է բախվելու Գեհիի համար պայքարում։ Պաշտպանը սպասում է իր պայմանագրի ավարտին և 2026-ի հունվարից կարող է նախապայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ։

Գեհիի ծառայություններով հետաքրքրված են նաև Բավարիան, Ռեալ Մադրիդը և Լիվերպուլը։ Մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատրաստվում է նոր տարուց անմիջապես հետո սկսել ուղիղ բանակցություններ խաղացողի հետ։
Այս պայմաններում Բարսելոնան ստիպված է արագ գործել, եթե ցանկանում է մրցակիցներին շրջանցել և ձեռք բերել խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով։
Գեհիի հետ մեկտեղ Բարսան դիտարկում է նաևՆիկո Շլոտերբեքին (Բորուսիա Դորտմունդ), որը ծրագրում է լքել ակումբը մրցաշրջանի ավարտին, Գոնսալու Ինասիոյին (Սպորտինգ) և Դայո Ուպամեկանոյին (Բավարիա)։
