ad-banner-1

Խուլիան Ալվարեսը խոսել է Բարսելոնա տեղափոխության մասին

Ատլետիկո Մադրիդի հարձակվող Խուլիան Ալվարեսը Եվրոպայի ամենաքննարկվող ֆուտբոլիստներից մեկն է, և բնականաբար, Բարսելոնայի հետաքրքրությունն էլ ավելի է մեծացրել ուշադրությունը նրա ապագայի շուրջ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ալվարեսը վերջապես արձագանքել է այդ խոսակցություններին՝ նշելով, որ մեծ աղմուկը որևէ կերպ իրեն չի խանգարում։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Բարսելոնան ակտիվորեն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին՝ նոր կենտրոնական հարձակվողի հետ կապված պլաններով։ Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը ավարտվում է 2026-ին, և այդ պահին նա արդեն մոտ կլինի 38 տարեկանին։

Հիշեցնենք, որ թեև Բարսելոնան դեռ վերջնական որոշում չի կայացրել լեհ հարձակվողի ապագայի վերաբերյալ, ակումբի ներսում գերակշռում է այն զգացողությունը, որ կողմերը կարող են բաժանվել արդեն ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Լևանդովսկու հնարավոր հեռանալը մեծ բաց հատված կթողնի հարձակման գծում, և Բարսելոնան չի կարող իրեն թույլ տալ այդ դիրքը դատարկ թողնել։ Այդ պատճառով ակումբը ուշադիր ուսումնասիրում է տարբերակները, որոնց թվում է նաև Ալվարեսը։

Խնդիրը, սակայն, ֆինանսական կողմն է․ Ատլետիկոն պայմանագիր ունի մինչև 2030 թվականը, ինչը նշանակում է, որ ցանկացած բանակցություն կսկսվի շատ բարձր գնային նշագծից։

MARCA-ի հետ զրույցում Խուլիան Ալվարեսը արձագանքեց Բարսելոնայի հետաքրքրության վերաբերյալ հարցերին։ Նրա խոսքերով՝ ասեկոսեները իրեն չեն անհանգստացնում։

Ֆուտբոլիստը նշել է․ «Տեսեք, ինձ դա չի անհանգստացնում։ Փորձում եմ շատ ուշադրություն չդարձնել, բայց գիտեմ, որ մարդիկ խոսում են։ Խոսում են սոցիալական ցանցերում։ Կարծում եմ՝ ավելի շատ են խոսում, քան իրականում ինչ-որ բան կատարվում է։

Ես լիովին կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա, այն ամենի վրա, ինչ սպասվում է Ատլետիկո Մադրիդի հետ։ Այսպիսով՝ փորձում եմ անտեսել դա և կենտրոնանալ ինձ վրա, շարունակել աճել որպես խաղացող և հաղթել»։

Պետք է նշել, որ Ալվարեսը մանկությունից եղել է Բարսելոնայի երկրպագու՝ Լիոնել Մեսսիի ազդեցությամբ։ Նրա մանկական հին հարցազրույցներում անգամ տեսանելի է, թե ինչպես է խոստովանել կատալոնական ակումբում խաղալու երազանքը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։