ad-banner-1

Բարսելոնան ստիպված էր լքել Սուպերլիգան

Բարսան Սուպերլիգայի նախագծից դուրս գալուց հետո Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերությունները սրել է, իսկ UEFA-ի հետ` ջերմացել։ Սակայն Պերեսի նախագծից դուրս գալը պատահականություն չէ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ El Confidencial-ի` Լապորտան Սուպերլիգայից դուրս է եկել, որպեսզի UEFA-ն նրանց Չեմպիոնների լիգայից չհեռացնի Նեգրեյրայի գործի պատճառով, 60 միլիոն եվրո տուգանքը նվազեցնեն 15 միլիոն եվրոյի` պայմանավորված ֆինանսական լծակներով, և որ Կամպ Նոու վերադարձը Չեմպիոնների լիգայում հեշտացվի։

Լապորտան Սուպերլիգայի նախագծից հրաժարվելուց հետո Բարսելոնային կրկին միացրեց Եվրոպական ակումբների ասոցացիային՝ այդ քայլով սրելով հարաբերությունները Ռեալ Մադրիդի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, միաժամանակ զգալիորեն ջերմացնելով կապերը UEFA-ի և դրա նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ։

Hovo

Հեղինակ՝ Hovo