ad-banner-1

Բարսելոնան նոր սեփականատեր կունենա՞

Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը պատրաստվում է Բարսելոնա ֆուտբոլային ակումբը գնելու առաջարկ ներկայացնել՝ €10 միլիարդի չափով։ Այս մասին հայտնել է El Chiringuito-ի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Աղբյուրի տեղեկություններով՝ նման գործարքի ճանապարհին հիմնական խոչընդոտը կարող են դառնալ Բարսելոնայի անդամները, քանի որ ակումբը գտնվում է իր անդամների կոլեկտիվ սեփականության ներքո, որոնք վերահսկում են ընտրություններն ու կառավարման գործընթացը։

Ինչպես ընդգծում է Goal-ը, Սաուդյան Արաբիայի Պետական ներդրումային հիմնադրամը տեսականորեն կարող է ներդրումներ կատարել Բարսելոնայի առանձին առևտրային ստորաբաժանման մեջ։ Նշվում է նաև, որ ներկայումս կապտանռնագույնների ընդհանուր պարտքը կազմում է շուրջ €2,5 միլիարդ։

Mari

Հեղինակ՝ Mari