ad-banner-1

Բարսելոնան կպայքարի երիտասարդ տաղանդի համար

Եգիպտական Ալ Ահլիի 17-ամյա հարձակվող Համզա Աբդելկարիմը հայտնվել է Բարսելոնայի ուշադրության կենտրոնում՝ հունվարյան տրանսֆերային պատուհանի նախաշեմին։ Կատալոնական ակումբը մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերել՝ նրան ընդգրկելով Բարսելոնա Բ-ի կազմում և ուժեղացնելով երկրորդ թիմի հարձակման գիծը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բարսելոնան նախկինում Ալ Ահլիին առաջարկել էր վարձակալության տարբերակ՝ ամռանը գնման իրավունքով, սակայն եգիպտական ակումբը մերժել էր այդ առաջարկը։

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, չնայած այն հանգամանքին, որ Աբդելկարիմը հետաքրքրություն է առաջացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի մի շարք ակումբների շրջանում, երիտասարդ հարձակվողը երազում է միայն Բարսելոնա տեղափոխվելու մասին։

Եգիպտոսի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում վերջերս անցկացված Մ-17 աշխարհի առաջնությունում աչքի ընկած ֆուտբոլիստը մեծ ոգևորությամբ է սպասում կատալոնական ակումբ տեղափոխվելու հնարավորությանը։ Ռոմանոյի փոխանցմամբ՝ արդեն կայացել են բանակցություններ Բարսելոնայի, ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների միջև։ Նախատեսվում է, որ տեղափոխության դեպքում Աբդելկարիմը սկզբնական փուլում հանդես կգա Բարսելոնա Ատլետիկում, այլ ոչ թե հիմնական թիմում։

Բանակցությունները կողմերի միջև ընթանում են դրական մթնոլորտում։ Իսկ Ալ Ահլին շարունակում է ուսումնասիրել ստացված բոլոր առաջարկները՝ ձգտելով ընտրել ակումբի համար առավել շահավետ տարբերակը՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի նկատմամբ աճող հետաքրքրությունը։

Քննարկումները եգիպտական գրանդի և Լա Լիգայի հսկայի միջև շարունակվում են, և հաշվի առնելով, որ խաղացողի ցանկությունը հստակ է՝ կողմերը կարող են մոտ ապագայում հասնել համաձայնության։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։