ad-banner-1
Պեդրի–Կասադո–Յամալ–Բարսա

Բարսելոնան հաստատել է Պեդրիի վերադարձի ամսաթիվը

Բարսելոնան պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ թիմի առանցքային կիսապաշտպան Պեդրին չի մասնակցի կիրակի օրը Վիլյառեալի դեմ կայանալիք հանդիպմանը՝ մկանային թեթև վնասվածքի պատճառով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Թեպետ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ավելի վաղ հայտնել էր, որ ֆուտբոլիստը չի մեկնի Լա Սերամիկա մարզադաշտ, ակումբը պաշտոնապես ընդգծել է, որ վնասվածքը լուրջ չէ, իսկ բացակայությունը՝ զուտ կանխարգելիչ բնույթի։

Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պեդրին պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը՝ հունվարի 3-ին Էսպանյոլի դեմ կայանալիք խաղին։

«Առաջին թիմի խաղացող Պեդրին կանխարգելիչ նպատակով չի մասնակցի Վիլյառեալ ՖԱ-ի դեմ հանդիպմանը՝ մկանային թեթև անհարմարության պատճառով։ Սպասվում է, որ նա հասանելի կլինի հաջորդ խաղին՝ Էսպանյոլի դեմ», — ասվում է պաշտոնական հայտարարությունում։

Այս հաղորդագրությամբ Բարսելոնան հերքել է այն խոսակցությունները, թե ակումբում մտահոգություններ կան Պեդրիի ֆիզիկական վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ շրջանառվում էին լուրեր, որ նրա անհարմարությունը կարող է կապված լինել նախկին ազդրային վնասվածքի հետ, և նա կարող է բաց թողնել նաև կատալոնական դերբին։

Սակայն Բարսելոնան վերջ դրեց այդ ենթադրություններին՝ վստահեցնելով, որ Պեդրիի խնդիրն աննշան է, և նա պատրաստ կլինի Սուրբ Ծննդյան ընդմիջումից հետո կայանալիք կատալոնական դերբիին։

Anna

Հեղինակ՝ Anna