ad-banner-1

Բարսելոնան հրաշալի առաջարկ է ստացել

Բարսելոնան նախապատրաստական նոր շրջանի համար արդեն սկսել է տարբերակներ ուսումնասիրել։ Աշխարհում ունեցած իր մեծ ճանաչման և երկրպագուների լայն բազայի շնորհիվ կատալոնական ակումբին ամեն ամառ բազմաթիվ երկրներ առաջարկում են իրենց հյուրընկալությունը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես հայտնում է SPORT-ը, ներկայումս 2026 թվականի ամառային շրջանի հիմնական տարբերակներից մեկն է Բրազիլիան։ Ակումբի ներսում այս հնարավորությունը գնահատվում է դրականորեն․ Բրազիլիան հայտնի է իր խոր արմատներ ունեցող ֆուտբոլային մշակույթով և նվիրված երկրպագուներով, իսկ մինչ օրս երբեք չի հյուրընկալել Բարսելոնային նախապատրաստական շրջանի ընթացքում։ Սա երկուստեք գրավիչ տարբերակ է դարձնում երկիրը։

Այնուամենայնիվ, Բրազիլիան միակ հավանական տարբերակը չէ․ ակումբը ստացել է նաև առաջարկներ այլ հարավամերիկյան երկրներից, ինչպես նաև Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից՝ այն երկրներից, որտեղ Բարսան վերջին տարիներին արդեն անցկացրել է իր ամառային շրջագայությունները։

Ակումբի մարզչական շտաբի և խաղացողների համար առանցքային նկատառումներից մեկն այն է, որ հնարավորինս նվազեցվի ներքին թռիչքների քանակը։ Նրանց նպատակն է խուսափել երկար և հաճախակի տեղաշարժերից, որոնք կարող են ազդել հանգստի և ֆիզիկական պատրաստվածության վրա՝ նախքան նոր մրցաշրջանի մեկնարկը։

Նախապատրաստական ծրագրի շուրջ այժմ դեռևս կոնկրետ որոշում չկա։ Ակումբը շարունակում է հավաքել առաջարկներ, ուսումնասիրել ֆինանսական և կազմակերպչական պայմանները, և միայն բոլոր տարբերակների գնահատումից հետո կորոշի՝ որտեղ կանցկացնի 2026-ի ամառային նախապատրաստական փուլը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։