ad-banner-1

Լամին Յամալը վախենում է միանալ հավաքականին

Վերջերս հայտնի դարձավ, որ Լամին Յամալը չի միանալու Իսպանիայի հավաքականին, և El Chiringuito-ի տեղեկություններով նա վախեցած է։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լամին Յամալի մտահոգությունը կապված է իր վնասվածքի հետ. նրա ընկերները զգուշացրել էին, որ հավաքականին միանալու դեպքում վնասվածքը կարող է էլ ավելի սրվել։ Այնուհետև նա Բարսելոնայում որևէ մեկին խոստովանել է, որ վախենում է միանալ «Ֆուրիա Ռոխային»։

Երկուշաբթի օրը ՊՍԺ-ի և NBA-ի մարզիկների հետ աշխատող բելգիացի բժիշկ ժամանեց Բարսելոնա, որպեսզի Լամինի վնասվածքը ուսումնասիրի։ Նա խորհուրդ տվեց անցկացնել 7-10-օրյա վերականգնողական կուրս՝ ընդգծելով, որ դա պետք է արվի Բարսելոնայում և խիստ հանգիստ պայմաններում։

Hovo

Հեղինակ՝ Hovo