Տրանսֆերներ
Բարսելոնան հետևում է 20-ամյա տաղանդին
Բարսելոնան շարունակում է որոնել նոր խոստումնալից ֆուտբոլիստների, և այս անգամ կատալոնացիները ուշադրությունը ուղղել են Խորվաթիա։
Ըստ՝ Sport-ի Բարսելոնայի ներկայացուցիչները ներկա են գտնվել Սլավեն – Գորիցա հանդիպմանը՝ դիտելու 20-ամյա կիսապաշտպան Ադրիանո Յագուշիչին։
Ձախ ոտքով խաղացող Յագուշիչը աչքի է ընկնում իր խաղով և հարձակողական փոխանցումներով։ Այս մրցաշրջանում նա ունի 17 խաղում 7 գոլ և 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը նաև Խորվաթիայի Մ-21 հավաքականի անդամ է։
Նշվում է, որ Բարսելոնան արդեն դրական հաշվետվություններ ունի նրա մասին, մինչդեռ հետաքրքրություն են ցուցադրել նաև Մարսելը, Դորտմունդը և Լայպցիգը։ Յագուշիչի պայմանագիրը Սլավենի հետ գործում է մինչև 2028 թվականը։
