Բարսելոնան եզրային պաշտպանների խնդրին ուզում է վերջ տալ
Արդեն մի քանի տարի է, ինչ Բարսան ունի եզրային պաշտպանի խնդիր, և հիմա, երբ պաշտպաններից մի քանիսը ի վիճակի չեն խաղալու, Ժոաու Կանսելուին ժամանակավորապես բերեցին թիմ։
Ըստ Sport-ի` Բարսան մի քանի տարբերակ ունի այս խնդիրը լուծելու համար, մի տարբերակն այն է, որ Լա Մասիայի տաղանդների վրա ուշադրություն դարձնեն, ինչպես Էկտոր Ֆորտը կամ Ջոֆրե Տոռենտսը, իսկ ամենահավանական տարբերակը` Ֆորտը, մինչ վնասվածք ստանալը շատ լավ մարզավիճակում էր և նույնիսկ դիտարկվում էր, որ ձմռանը վերադառնար Կատալոնիա։
Մեկ այլ տարբերակ է Կանսելուին թիմում պահելը, դա կախված կլինի վարձավճարի ընթացքում ցույց տված ելույթներից։ Մարզչական շտաբը մեծ հույսեր է կապում պորտուգալացու հետ, և ակնկալում են, որ մյուս մրցաշրջանում էլ Ժոաուն կմնա թիմում։
Իսկ եթե նախորդ 2 տարբերակները չստացվեն, ապա տրանսֆերային շուկայում նոր խաղացողի կգնեն, սակայն սա ամենավերջին տարբերակն է, որ դիտարկվում է ղեկավարության կողմից։
