ad-banner-1

Բարսայի վնասվածք ստացած ֆուտբոլիստը վերականգնվել է

Բարսելոնան հայտնել է, որ առաջին թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերադարձել է ընդհանուր մարզումներին։ 33-ամյա գերմանացի դարպասապահը բաց է թողել մրցաշրջանի սկիզբը մեջքի խնդիրների պատճառով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ավելի վաղ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ մի քանի ակումբներ հետաքրքրվել են Տեր Շտեգենով, և վերջին շրջանում այդ հետաքրքրությունը աճել է։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Տեր Շտեգենի բացակայության ժամանակ դարպասը պաշտպանում էին Վոյցեխ Շչենսնին, այնուհետև ապաքինումից հետո` Ժոան Գարսիան։

Mari

Հեղինակ՝ Mari