Այլ
Արաուխոն մեկնել է Իսրայել
Բարսելոնայի ավագ Ռոնալդ Արաուխոն ժամանակավորապես հեռացել է թիմից՝ հոգեբանական ճնշումների պատճառով։ Չելսիի հետ խաղի կարմիր քարտից հետո նա խնդրել էր մի քանի օր ազատություն՝ վերականգնվելու համար։
SPORT-ի տեղեկություններով՝ Արաուխոն մեկնել է Թել Ավիվ՝ իրավիճակից հեռու հանգստանալու և մտքերը դասավորելու նպատակով։ Ճանապարհորդությունը կարճ է ու կենտրոնացած է լիարժեք հանգստի վրա։
Ավելի վաղ նրա ներկայացուցիչները հանդիպել էին Դեկուի հետ՝ ներկայացնելով, որ Արաուխոյին մի քանի օր լիարժեք հանգիստ է պետք։ Ակումբը անմիջապես համաձայնել է։
Բարսայի ներսում վստահությունը Արաուխոյի նկատմամբ երբեք չի նվազել․ համոզված են, որ շուտով նա կվերադառնա իր լավագույն մակարդակին։
