Տրանսֆերներ
Բարսայի սանը կարող է վերադառնալ ակումբ
Իսպանական Diario Sport-ը հայտնում է, որ Դեկուն հանդիպել է գերմանական Լեյպցիգի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ներկայացուցիչների հետ։ Զրույցը տևել է մոտ 45 րոպե։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Սիմոնսը հստակ որոշել է այս ամառ փոխել ակումբային գրանցումը, և նրա շրջապատը լրջորեն զբաղվում է Եվրոպայում կարիերան շարունակելու նոր տարբերակ փնտրելով։ Ֆուտբոլիստը երազում է վերադառնալ Բարսելոնա, որի ակադեմիայում անցկացրել է երկար տարիներ։
Հոլանդացու տրանսֆերի համար Լեյպցիգը ակնկալում է 70 միլիոն եվրո, ինչը ներկայում էապես գերազանցում է Բարսայի ֆինանսական հնարավորությունները։
Սիմոնսը շատ գրավիչ առաջարկներ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայից։
Հիշեցնենք, որ Բարսելոնան հետաքրքրված է Ռեշֆորդի ծառայություններով։
