ad-banner-1
Պեդրի–Կասադո–Յամալ–Բարսա

Բարսայի կիսապաշտպանը գերազանցում է Մեսսիին

Բարսելոնան Լա Լիգայում Օսասունայի դեմ հանդիպման ժամանակ լավագույն ձևով չներկայացավ, սակայն կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տոնել։ Թեև ուշադրության կենտրոնում Ռաֆինյան և Լամին Յամալն էին առանձնահատուկ նշանակություն ուներ նաև Պեդրիի մասնակցությունը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Իսպանացի կիսապաշտպանի համար այս խաղը պատմական էր. նա անցկացրեց իր 150-րդ հանդիպումը Լա Լիգայում Բարսելոնայի կազմում՝ ընդամենը 23 տարեկանում։ Այդ ցուցանիշով Պեդրին դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է Լա Լիգայի 150 հանդիպման շեմին։

Այսպիսով, Պեդրին գերազանցում է Լիոնել Մեսսիի ռեկորդը։ Արգենտինացին իր 150-րդ խաղը Լա Լիգայում անցկացրել էր 2010 թվականին՝ Սարագոսայի դեմ, իսկ Բարսելոնայից հեռանալու պահին ուներ արդեն 520 առաջնության հանդիպում։

Չնայած դրան, Պեդրիի ռեկորդը կարող է երկար չպահպանվել։ Պատճառը թիմի մեկ այլ երիտասարդ աստղն է՝ Լամին Յամալը։ 18-ամյա եզրային հարձակվողն արդեն անցկացրել է 123 պաշտոնական հանդիպում Բարսելոնայի կազմում, որոնցից 85-ը՝ Լա Լիգայում։ Օսասունայի դեմ խաղը նրա 86-րդ հանդիպումն էր։

Եթե Յամալը խուսափի վնասվածքներից, ապա ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հասնել Լա Լիգայի 100 հանդիպման։ Այնուհետև, պահպանելով միջինում առնվազն 25 խաղ մասնակցելու տեմպը հաջորդ մրցաշրջաններում, նա հնարավորություն կունենա գերազանցել Պեդրիի ռեկորդը՝ ընդամենը 20 տարեկանում։

Anna

Հեղինակ՝ Anna