Լևանդովսկին հստակ որոշում է կայացրել
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ է խոսվել Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի մասին․ խոսակցություններն այն մասին են, որ նա կարող է հեռանալ ակումբից հունվարին։ Հատկապես թուրքական ակումբներն են մեծ հետաքրքրություն ցուցաբերում՝ փորձելով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Բարսելոնայի հարձակվողին։
Թեպետ Ֆաբրիցիո Ռոմանոն վերջերս պարզաբանել է, որ Լևանդովսկին չի հետաքրքրվում հունվարին հեռանալու տարբերակով, այնուամենայնիվ Ֆեներբախչեի նման ակումբները համառորեն ցանակում են նրա տեղափոխությունը։
Լևանդովսկին մերժել է Ֆեներբախչեի առաջարկը
Ըստ Sky Sports–ի, Լևանդովսկին մերժել է թուրքական Ֆեներբախչեի առաջարկը։ Հաղորդվում է, որ լեհ հարձակվողը չի ցանկանում մրցաշրջանի կեսում լքել Բարսելոնան, հատկապես հիմա, երբ գտնվում է լավ մարզավիճակում։ Բավարիայի նախկին ֆուտբոլիստը վերջին շաբաթներին Բարսայի ամենաարդյունավետ խաղացողներից է և արդեն ունի ութ գոլ այս մրցաշրջանում։ Նշվում է, որ Լևանդովսկին ցանկանում է մնալ Բարսելոնայում առնվազն մինչև ամառ, և հետո որոշել, թե ինչ է անելու հետագայում։
