Ակումբ
Բարսայի աստղը ստանում է մեծ առաջարկներ Սաուդյան Արաբիայից
Բարսելոնայի հարձակվող Ռաֆինյան վերադարձից հետո կրկին գտնվում է բարձր մարզավիճակում։
Catalunya Radio-ի տեղեկություններով՝ նա ստացել է մի քանի շատ շահավետ առաջարկ Սաուդյան Արաբիայից, որտեղ ցանկանում են նրան դարձնել առաջնության գլխավոր աստղերից մեկը։ Առաջարկվող գումարները մեծ են, սակայն Ռաֆինյան այս պահին չի ցանկանում լքել Բարսելոնան։
Չնայած վերջին տեղեկություններին, ըստ որի՝ Ռաֆինյան չի պատրաստվում հեռանալ մոտ ապագայում, աղբյուրը նշում է, որ վերջնական որոշում նա կկայացնի միայն 2026-ի Աշխարհի առաջնությունից հետո։
Մինչ այդ Բարսելոնան բավական ժամանակ ունի նրան երկարաժամկետ պայմանագրով պահելու համար։ Ռաֆինյայի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2028 թվականը։
