Ակումբ
«Բարսան նյարդայնացնող թիմ է». Բրունո Գիմարաեշ
Երեկ Բարսելոնան կարևոր հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Նյուքասլի նկատմամբ։ Խաղից հետո անգլիական թիմի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը հետաքրքիր դիտարկում արեց կատալոնացիների խաղաոճի մասին։
«Բարսան նյարդայնացնող թիմ է, որովհետև միշտ ուզում է տիրել գնդակին։ Նրանք երբեք չեն հոգնում վերահսկողությունը պահելուց։
Դու գրեթե չես դիպչում գնդակին, ինչի արդյունքում ֆիզիկապես հյուծվում ես։ Իսկ երբ վերջապես այն ձեռք ես բերում, արդեն այնքան հոգնած ես, որ չես կարողանում ճիշտ օգտագործել»:
Այս խոսքերով բրազիլացին ևս մեկ անգամ ընդգծեց այն, ինչին երկրպագուները վաղուց էին սովոր՝ Բարսելոնայի ուժը հենց գնդակի վերահսկումն է, որը կարող է սպառել ցանկացած մրցակցի։
