ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Բարսան հետքրքրված է Բունդեսլիգայի հարձակվողի ծառայություններով

Մարկուս Ռաշֆորդին մշտական պայմանագրով ձեռք բերելու հնարավորությունը դեռ պահպանվում է, սակայն վերջնական որոշումը կընդունվի մրցաշրջանի ավարտին՝ հիմնվելով նրա մնացած հատվածի ելույթների վրա։ Միևնույն ժամանակ, Բարսելոնան շարունակում է հետևել տրանսֆերային շուկային, և թվում է՝ Բունդեսլիգան դառնում է կատալոնացիների համար առավել գրավիչ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ SPORT-ի՝ Բարսելոնան վերջին միջազգային դադարի ընթացքում հետևել է Լայպցիգի վինգեր Անտոնիո Նուսային, երբ նա խաղում էր Նորվեգիայի հավաքականի կազմում։ Դեկուի օգնական Ժոաո Ամարալը ներկա է եղել իր հանդիպումներից մեկին և տպավորվել։ Նուսան այդ խաղում գոլի հեղինակ է դարձել, իսկ Նորվեգիան ապահովել իր ուղեգիրը Աշխարհի առաջնություն՝ առաջին անգամ ավելի քան երեք տասնամյակ անց` Իտալիայի դեմ հանդիպմանը։

20-ամյա վինգերը ավելի վաղ կապվել է Լա Լիգայի չեմպիոնների հետ, և նրա տրանսֆերը մատչելի չի լինելու, քանի որ նա պայմանագիր ունի Լայպցիգի հետ մինչև 2029 թվականը։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս նախնական հետաքրքրությունը ամռանը կվերածվի որևէ լուրջ բանակցության։

Mari

Հեղինակ՝ Mari