ad-banner-1
Ֆլիկ

Ալոնսոն և Ֆլիկը վերջապես հանդիպեցին

Սեպտեմբերի 2-ին Իսպանիայում տեղի ունեցավ Լա Լիգայի բոլոր ակումբների գլխավոր մարզիչների և մրցավարական անձնակազմի ղեկավարների հանդիպումը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հիմնական նպատակն էր քննարկել մրցավարության հետ կապված դժգոհությունները, առաջացած խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Մասնակիցների թվում էին նաև Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և Ռեալի Մադրիդի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Չնայած ակումբների սկզբունքային մրցակցությանը՝ երկու մարզիչներն էլ ջերմ զրուցեցին և նույնիսկ բավականին աշխույժ տեսք ունեին զրույցի ընթացքում։

Լա Լիգայի բոլոր 20 մարզիչների համատեղ լուսանկարում Ֆլիկը և Ալոնսոն հայտնվել էին կողք կողքի․ հնարավոր է՝ արդեն մտքեր փոխանակեցին առաջիկա կլասիկոյի մասին։

Ֆլիկ

Նշենք, որ մրցաշրջանի առաջին կլասիկոն տեղի կունենա հոկտեմբերի 26֊ին Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում (մրցաշրջանի տասներորդ տուրում)։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել