Բարսելոնայի երիտասարդ պաշտպանը տեղափոխվում է MLS
Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է, որ ավարտին է հասցրել իր ակադեմիայի սան Ադրիան Սիմոն Գիլի տեղափոխությունը ամերիկյան MLS-ի ներկայացուցիչ Ատլանտա Յունայթեդ։
Ակումբի հայտարարությունում նշվում է. «ՖԱ Բարսելոնան և Ատլանտա Յունայթեդը համաձայնության են եկել Ադրիան Սիմոն Գիլի տրանսֆերի շուրջ։ Ակումբը կպահպանի տոկոսագումար ֆուտբոլիստի հնարավոր հետագա վաճառքից»։
Ամերիկացի կիսապաշտպանը ավարտում է Բլաուգրանայի կազմում իր յոթուկես տարվա ուղին և միանում MLS-ի թիմին։
Ադրիան Գիլը Բարսելոնայի ակադեմիա է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ ՈւԵ Կորնելիայից։ Լա Մասիայում իր առաջին տարիներին նա աչքի էր ընկնում խոստումնալից խաղով։ Սակայն վերջին մրցաշրջաններում հաճախակի վնասվածքները դանդաղեցրին նրա զարգացումը, ինչի հետևանքով նա չկարողացավ կայուն տեղ զբաղեցնել ոչ Խուվենիլ Ա-ում, ոչ էլ Բարսա Ատլետիկում։
Ատլանտա Յունայթեդում Գիլը կաշխատի Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Տատա Մարտինոյի գլխավորությամբ՝ սկսելով իր կարիերայի նոր փուլը MLS-ում։
