Բարսելոնան երիտասարդ պաշտպանի է ձեռք բերել
Բարսելոնան ձմեռային տրանֆերային պատուհանի վերջին օրերին ակտիվացել է. կապտանռնագույնների ղեկավարությունը այլընտրանքներ է բերում թիմ` վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինելու համար։
Sport-ի տեղեկություններով` Բարսան ամբողջական համաձայնության է եկել հոլանդացի Յուվենսլի Օնստեյնի համար։ Նա արդեն Բարսելոնայում է և արդեն բուժզննում է անցել։
Առաջիկա երկու օրվա ընթացքում պաշտպանը պայմանագիր կկնքի Բարսա Ատլետիկի հետ` Սիուտատ Էսպորտիվայում։ Բարսելոնան ուզում է, որ Օնստեյնը պայմանագիր կնքելուց և թիմին ներկայանալուց հետո մարզվի առաջին թիմի դինամիկայով։
Հոլանդացին տարբեր առաջարկներ ուներ, սակայն նա առաջին իսկ պահից գիտեր, որ Բարսելոնա տեղափոխվելը ամենաճիշտ որոշումը կլինի իր համար. թիմի նախագիծը և աճելու հնարավորությունը որպես ֆուտբոլիստ, եղան կարևոր պատճառներ, որպեսզի երիտասարդը միանա կատալոնական գրանդին։
