Բարսելոնայի տաղանդավոր կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ
Բարսելոնան վերջին տարիներին մեծ քանակությամբ տաղանդավոր կիսապաշտպաններ է «ներմուծել» ֆուտբոլային աշխարհ։ Նրանցից մեկն էլ երիտասարդ Պեդրո Էրնանդեսն է՝ ավելի հայտնի, որպես Դրո։
Նա նախամրցաշրջանի ընթացքում արժանացավ գերմանացի մարզչի վստահությանը և այս մրցաշրջանի հիմնական փուլում շարունակեց մնալ առաջին թիմի կազմում։ Ընդհանուր առմամբ նա Ֆլիկի գլխավորությամբ մասնակցել է հինգ հանդիպման՝ անցկացնելով 148 րոպե․ չորս հանդիպում՝ Լա Լիգայում, մեկը՝ Չեմպիոնների լիգայում։
Sport-ի տեղեկություններով` Դրոն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Բարսելոնայից՝ վճարելով իր հրաժարագինը` 6 միլիոն եվրո։
Սա անակնկալ էր Բարսելոնայի համար, քանի որ կատալոնական ակումբը ծրագրում էր նոր պայմանագիր կնքել Դրոյի հետ, երբ նա դառնար 18 տարեկան, ինչը տեղի ունեցավ հունվարի 12-ին՝ Սուպերգավաթի հաղթանակից հետո Սաուդյան Արաբիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Սակայն Դեկուն չհասցրեց ժամանակին ավարտին հասցնել գործարքը։
Արդյունքում կապտանռնագույնները այժմ պատրաստվում են կորցնել Լա Մասիայի ամենաբարձր գնահատված տաղանդներից մեկին, քանի որ այս տարիքից նա արդեն իրավական հնարավորություն ունի փոխել ակումբը։
Դրոն դեռևս չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան, սակայն առաջիկա օրերին նա, իր գործակալը և ֆուտբոլիստի ընտանիքի անդամները համատեղ հանդիպման ընթացքում կորոշեն երիտասարդի հաջորդ քայլերը։
