Բարսելոնայի ավագը կարող է հեռանալ արդեն հաջորդ շաբաթ
Լրագրող Նիլ Սոլայի հաղորդմամբ՝ Բարսելոնան, Ժիրոնան և Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ են եռակողմ համաձայնության դարպասապահի վարձակալության հարցում։
Այս մրցաշրջանում գերմանացի դարպասապահը դուրս է մնացել Բարսելոնայի հիմնական կազմից՝ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ զիջելով դիրքերը Ժոան Գարսիային և Վոյցեխ Շչենսնիին։ Մեջքի վիրահատությունից հետո նա հույս ուներ խաղաժամանակ ստանալ գավաթային հանդիպումներում, սակայն Ռասինգ Սանտանդերի դեմ վերջին խաղում Ֆլիկի ընտրությունը կրկին կանգ առավ Գարսիայի վրա, ինչն ակնհայտ դարձրեց իր դերը թիմում։
Դա արագացրել է Ժիրոնա տեղափոխության շուրջ բանակցությունները։ Գործարքի հիմնական խոչընդոտը տեր Շտեգենի բարձր աշխատավարձն էր, սակայն նա համաձայնել է զիջումների գնալ և ընդունել այն չափը, որը կարող է վճարել ակումբը։
Կողմերը աշխատում են վերջին մանրամասների վրա, և ամեն ինչ ցույց է տալիս, որ դարպասապահը մոտ է վարձակալությամբ Ժիրոնա տեղափոխվելուն։ Ըստ լուրերի՝ գործարքը հնարավոր է ավարտվի հաջորդ շաբաթ։
