ad-banner-1

Բարսելոնան կարող է կորցնել 22-ամյա հարձակվողի տրանսֆերը

Բարսելոնայի ամառային տրանսֆերային ծրագրերը կարող են լուրջ հարված ստանալ․ կատալոնական ակումբի երկարաժամկետ հետաքրքրության կենտրոնում գտնվող Էտտա Էյոնգի շուրջ իրավիճակը զգալիորեն բարդացել է։

SPORT-ի փոխանցմամբ՝ Լևանտեն պատրաստ է քննարկել առաջարկները 22-ամյա հարձակվողի համար և բաց է նրա վաճառքի հարցում մրցաշրջանի ավարտին։ Սակայն գործընթացը արագացել է մեկ այլ լուրջ հետաքրքրության պատճառով․ Մոսկվայի ԲԿՄԱ-ն արդեն կոնկրետ առաջարկ է ներկայացրել՝ 25 միլիոն եվրո ֆիքսված գումար + բոնուսներ։

Բոնուսների ներառմամբ գործարքի ընդհանուր արժեքը կարող է մոտենալ Էյոնգի 30 միլիոն եվրո ազատման արժեքին։ Այդուհանդերձ, Լևանտեն չի ցանկանում ֆուտբոլիստին անմիջապես վաճառել և դիտարկում է ավելի ճկուն տարբերակ՝ ֆինանսական հավասարակշռությունը կարճաժամկետ հատվածում պահպանելու համար։

Ի՞նչ է առաջարկում Լևանտեն

Իսպանական ակումբի նախընտրելի տարբերակը հետևյալն է․ ստանալ տրանսֆերային գումարի մի մասը հիմա, սակայն Էտտա Էյոնգին պահել թիմում մինչև հունիս։ ԲԿՄԱ-ի հետ բանակցություններն արդեն մեկնարկել են, իսկ Լևանտեն փորձում է պայմանագրում ներառել հավելյալ երաշխիքներ։

Ակումբի հիմնական պահանջներից մեկը հունիս ամսվա համար հատուկ խզման կետի սահմանումն է, ինչը թույլ կտա վերահսկել խաղացողի ապագան։

Ֆուտբոլիստի դիրքորոշումը

Էտտա Էյոնգը մշտապես հստակ պատկերացում է ունեցել իր կարիերայի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նրա առաջնային ցանկությունն է տեղափոխվել Բարսելոնա կամ հանդես գալ Պրեմիեր լիգայում։

Եթե Լևանտեն և ԲԿՄԱ-ն համաձայնության գան այն տարբերակի շուրջ, ըստ որի ֆուտբոլիստը կվաճառվի հիմա, բայց կմնա վարձավճարով մինչև հունիս, ապա խաղացողի ներկայացուցիչները պահանջում են պայմանագրում ներառել պաշտպանիչ մեխանիզմներ։ Մասնավորապես՝ քննարկվում է շուրջ 40 միլիոն եվրոյի խզման կետ մինչև հունիսի 30-ը, ինչը կարող է շահավետ լինել՝ կախված նրա՝ մրցաշրջանի վերջնամասում ցուցադրած խաղից։

Ի՞նչ է սպասվում Բարսելոնային

Բարսելոնայի հետաքրքրությունը նոր չէ։ Դեռ անցած ամռանը նշել էինք, որ կատալոնական ակումբը ուսումնասիրում էր Էտտա Էյոնգի հնարավոր տրանսֆերը, երբ նրա ազատման կետը կազմում էր ընդամենը 10 միլիոն եվրո։ Սակայն ֆինանսական սահմանափակումների պատճառով գործարքը չկայացավ, և հնարավորությունը բաց թողնվեց։

Այդ պահից ի վեր, ինչպես արդեն նշել էինք, Բարսելոնայի տեխնիկական շտաբը շարունակում է ուշադիր հետևել ֆուտբոլիստի առաջընթացին։ Թեպետ պաշտոնական առաջարկ դեռ չի ներկայացվել, ակումբը լիովին տեղեկացված է ընթացիկ բանակցությունների բոլոր փուլերից։

Եթե ԲԿՄԱ-ն կարողանա արագ փակել գործարքը, Բարսելոնան կարող է վերջնականապես կորցնել մի խաղացողի, որը դեռ անցյալ տարի համարվում էր հասանելի և խոստումնալից տարբերակ կապտանռնագույնների համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։