ad-banner-1
Բարսելոնա -

Բարսելոնայի թիրախը ներկա էր Էսպանյոլի դեմ խաղին

Եվրոպայի բոլոր թոփ լիգաները ձմեռային արձակուրդից վերադարձել են, բացի Բունդեսլիգայից։ Այն կվերսկսվի մյուս շաբաթ, որովհետև հիմա ջերմաստիճանը շատ ցածր է, իսկ խաղացողները, առիթից օգտվելով, հանգստանում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Ըստ Sport-ի` Հոֆենհայմի հարձակվող Ֆիսնիկ Ասլանին RCDE Stadium-ում էր և դիտում էր կատալոնական դերբին։ Կոսովացի հարձակվողը 17 խաղում գրանցել է 7 գոլ և 3 գոլային փոխանցում և հայտնվել է գրանդների թիրախում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում է նաև Բարսելոնան։ Կատալոնական ակումբը Ասլանիին դիտարկում է որպես Լևանդովսկիի փոխարինող։

Ըստ աղբյուրի` նրա հրաժարագինը 25-ից 29 միլիոն եվրոյի շրջանակներում է, և սպասվում է, որ Ֆիսնիկը որոշումը կկայացնի մարտին, քանի որ տրանսֆերային շուկան ավելի խաղաղ կլինի։

Նշենք նաև, որ հարձակվողը խոսել է Բարսելոնա տեղափոխության մասին և ասել, որ նրա համար երազանք է հայտնվել կատալոնական գրանդի կազմում։

Hovo

Հեղինակ՝ Hovo