ad-banner-1

Բարսան կարող է աստղային տրանսֆեր իրականացնել

Բարսելոնան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Ինտերի կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով լրագրող Մատեո Մորետոյին։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այս պահին կողմերի միջև բաց բանակցություններ չկան 26-ամյա խաղացողի՝ կապտանռնագույնների ճամբար հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Ամեն ինչ կախված կլինի Բարսելոնայի տնտեսական հնարավորություններից։

Բաստոնիի տրանսֆերը գնահատվում է մոտ 70-80 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, իտալացի պաշտպանը Ինտերի հետ բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։

Mari

Հեղինակ՝ Mari