ad-banner-1

Բարսայի շանսերը մեծանում են նոր խաղացող ձեռք բերելու փուլում

Կիս Սմիթը ներկայումս եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր երիտասարդ կիսապաշտպաններից մեկն է: Այժմ հանդես գալով Ալկմարի կազմում՝ երիտասարդը աննախադեպ հաջողությունների է հասել՝ տպավորելով դիտորդներին դաշտի կենտրոնում իր տեխնիկական հնարավորություններով: Իր հաջողությունն աննկատ չի մնացել. Բարսելոնան այն ակումբների թվում է, որոնք հետաքրքրված են նրա ծառայություններով:

Էլ ավելի հետաքրքիր է այն, որ Սմիթն ինքն արդեն հաստատել է, որ շուտով՝ գուցե նույնիսկ առաջիկա վեց ամսվա ընթացքում, կհեռանա Ալկմարից: AS-ի հետ զրույցում Սմիթն ասել է. «Որքա՞ն ժամանակ եմ ինձ տեսնում Ալկմարում: Կարծում եմ՝ վեց ամիս կամ մեկուկես տարի: Դրանից հետո հույս ունեմ կատարել հաջորդ քայլը: Ակնկալում եմ, որ տրանսֆերս կիրականացվի 30 միլիոնով»,— հավելել է նա: Թեև անսովոր է, որ խաղացողները նշում են, թե որքան գումար կբերեն տրանսֆերային շուկայում, թվում է՝ Սմիթը վճռական է տրամադրված ոչ միայն հեռանալ Ալկմարից, այլև համոզվել, որ ակումբը պատշաճ փոխհատուցում կստանա:

Հետո նա հավելել է, որ իր հաջորդ քայլերը տեսնում է Նիդերլանդներից դուրս, որը ավելի է մեծացնում Բարսայի` նրան ձեռք բերելու հնարավորությունները։

Mari

Հեղինակ՝ Mari