ad-banner-1
Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Տեր Շտեգենը մոտ է Բարսայի մրցակից ակումբ տեղափոխվելուն

Ժիրոնան ամեն ինչ կանի տեր Շտեգենին ձեռք բերելու համար այն բանից հետո, երբ Աստոն Վիլլան և Բարսան փակեցին հնարավոր տրանսֆերի դռները։

SPORT-ի նշմամբ, շատ է խոսվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսելոնայի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ձեռք բերելու՝ Աստոն Վիլլայի հետաքրքրության մասին։ Սակայն իրականությունն այն է, որ այս պահին բիրմինգհեմյան ակումբը նոր դարպասապահ չի փնտրում։ Ակումբում գոհ են արգենտինացի Դիբու Մարտինեսի և վետերան հոլանդացի Մարկո Բիզոտի կազմած զույգից և համարում են, որ այդ դիրքն ավելի քան համալրված է։

Ճիշտ է, այս ամռանը, երբ առաջացավ Էմիլիանո Մարտինեսի հեռանալու հնարավորությունը, ակումբը դիտարկում էր բարձրակարգ դարպասապահի տարբերակ՝ նրան փոխարինելու համար։ Այդ ժամանակ թեկնածուների թվում էր նաև տեր Շտեգենը, սակայն աշխարհի չեմպիոնի՝ ևս մեկ մրցաշրջան թիմում մնալու որոշումից հետո այդ տարբերակն ինքնըստինքյան վերացավ։

Ինչ վերաբերում է կենտրոնական պաշտպանի դիրքին, ապա շրջանառվում էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Պաու Տորեսի անունը։ Ձախլիկ պաշտպանը միշտ էլ համակրանք է վայելել Բարսելոնայում, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2028 թվականին։

Ներկայումս նա ապաքինվում է թեթև վնասվածքից և շուտով կվերադառնա խաղադաշտ, քանի որ վիլլաների կազմում անփոխարինելի մեկնարկային խաղացող է։ Ունայ Էմերիի համար նա անձեռնմխելի է, և ակումբը չի պատրաստվում լսել որևէ առաջարկ։

Թեև երկու ակումբների միջև հարաբերությունները հիանալի են, այս պահին ո՛չ Տեր Շտեգենի՝ Աստոն Վիլլա տեղափոխության, և ո՛չ էլ Պաու Տորեսի՝ հակառակ ուղղությամբ տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն ընթանալու։ Ավելին՝ Տեր Շտեգենը մոտ է Ժիրոնա տեղափոխվելուն։

Այս ակումբը պատրաստվում է գործադրել բոլոր ջանքերը նրան ձեռք բերելու համար, իսկ ակումբների միջև հարաբերությունները շատ ջերմ են։

Liana

Հեղինակ՝ Liana