ad-banner-1

Բարսան նոր խնդիրների է բախվել

Նախկինում ասվել էր, որ Բարսելոնան պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով հետաքրքված է Նիկո Շլոտերբեքի ծառայություններով, սակայն այդ նպատակը խոչընդոտների է բախվել, քանի որ CER-ի նոր զեկույցը բացահայտում է, որ Նիկոյի համար պայքարն էլ ավելի է թեժանում: Ըստ տվյալների՝ Լիվերպուլը և Բավարիան նույնպես միացել են մրցավազքին, ինչը զգալիորեն բարդացնում է Բորուսիա Դորտմունդի պաշտպանի տեղափոխությունը Բարսելոնա:

Բարսելոնան Նիկոյին ուզում է ձեռք բերել 2026 թվականի համար, որպես մեծ հեռանկար, քանի որ ակումբը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում։

Պայմանագրային առումով իրավիճակը բարդ է. Շլոտերբեքը Դորտմունդի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, բայց պայմանագրի երկարաձգման հարցում որևէ առաջընթաց չկա: Լուրերի համաձայն՝ երկարաձգումը քիչ հավանական է, ինչն էլ բացատրում է, թե ինչու է նրա անունը կապվում եվրոպական այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Բարսելոնան, Բավարիան, Լիվերպուլը և նույնիսկ Ռեալ Մադրիդը:

Բարսան ևս մի խնդիր ունի. իր հետ պայքարող ակումբները ավելի լավ ֆինանսական վիճակում են և պատրաստ են ավելի մեծ գումար վճարել տրանսֆերի համար։

Mari

Հեղինակ՝ Mari