ad-banner-1

Ֆլիկն ու Դեկուն պատրաստվում են հունվարյան տրանսֆերներին

Անդրեաս Քրիստենսենի ծանր վնասվածքը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բարսելոնայում՝ ստիպելով ակումբին դիտարկել ձմեռային տրանսֆերային շուկայում համալրման տարբերակները։

Ինչպես արդեն հաղորդվել էր, կատալոնական ակումբը մտադիր է Լա Լիգայում մինչև 2026 թվականի ավարտը պաշտոնապես գրանցել Քրիստենսենի երկարաժամկետ բացակայությունը, ինչը Բարսելոնային հնարավորություն կտա օգտագործել նրա աշխատավարձի 80 տոկոսը՝ նոր ֆուտբոլիստի գրանցման համար։

Ֆլիկ–Դեկու հանդիպում

SPORT-ի փոխանցմամբ՝ Բարսելոնայում որոշում է կայացվել հունվարին ձեռք բերել կենտրոնական պաշտպան։ Այդ նպատակով հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում մարզական տնօրեն Դեկուի և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի միջև՝ առավել համապատասխան թեկնածուին որոշելու համար։

Ծրագիրն է՝ մինչև տարեվերջ ձևակերպել Քրիստենսենի վնասվածքի կարգավիճակը և դրանից հետո գնահատել տրանսֆերային շուկան։

Թեկնածուների թվում է նաև Բորնմութի պաշտպան Մարկոս Սենեսին, որի պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում և դիտարկվում է որպես շուկայական հնարավորություն Բարսելոնայի համար։

Ցանկում ընդգրկված է նաև Մանչեսթեր Սիթիի պաշտպան Նեյթան Ակեն, ով կարող է հեռանալ վարձակալությամբ՝ Պեպ Գվարդիոլայի թիմում խաղաժամանակի պակասի պատճառով։ Նիդերլանդցու ծառայությունները արդեն առաջարկվել են Բարսելոնային։

Բացի այդ, Դեկուն հետաքրքրվել է նաև երկու երիտասարդ ֆուտբոլիստներով, որոնք կարող են հասանելի լինել վարձակալությամբ՝ գնման հնարավորությամբ։

Ֆլիկի և Դեկուի հանդիպումը վճռորոշ կլինի՝ պարզելու համար, թե որ ուղղությամբ կշարժվի ակումբը։ Սակայն այս պահի դրությամբ ամեն ինչ վկայում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարսելոնան նոր պաշտպան կունենա։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։