ad-banner-1

Բարսելոնան նոր երիտասարդ թիրախ ունի

Բարսելոնան շարունակում է ակտիվորեն հետևել Աֆրիկայի ազգերի գավաթի ընթացքին՝ ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Մրցաշարի ընթացքում կատալոնական ակումբի սկաուտները հետևում էին նաև Լևանտեի հարձակվող Էտա Էյոնգին, ով Կամերունի հավաքականի կազմում դարձավ Գաբոնի դեմ հանդիպման միակ գոլի հեղինակը։ Սակայն նա միակը չէր, որ գրավեց Բարսելոնայի ներկայացուցիչների ուշադրությունը։

Տպավորիչ խաղ՝ Սամուել Կոտտոյի կողմից

SPORT-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի սկաուտներին տպավորել է նաև Կամերունի հավաքականի մեկ այլ խաղացող՝ Սամուել Կոտտոն։ 22-ամյա ձախակողմյան կենտրոնական պաշտպանը, ով ներկայում հանդես է գալիս բելգիական Գենտում, աչքի է ընկել իր ֆիզիկական ուժով և գնդակի հետ վստահ խաղով։

Հայտնի է, որ Բարսելոնան 2026 թվականի ամռանը պլանավորում է ձեռք բերել կենտրոնական պաշտպան, ցանկալի է՝ ձախ ոտքով խաղացող։ Ակումբը դեռևս չի լրացրել Ինյիգո Մարտինեսի հեռանալուց հետո առաջացած բացը։ Ցանկում ընդգրկված են Ալեսանդրո Բաստոնին և Յոշկո Գվարդիոլը, սակայն ֆինանսական պատճառներով այդ տարբերակները դժվար իրագործելի են։ Այդ պատճառով դիտարկվում են նաև ավելի մատչելի տարբերակներ՝ Նիկո Շլոտերբեկը և Պաու Տորեսը։

Թեև այս պահին չի կարելի ասել, որ Կոտտոն դարձել է Բարսելոնայի կոնկրետ թիրախ, սկաուտները գոհ են մնացել նրա խաղից՝ Գաբոնի դեմ հանդիպման ընթացքում, որը պաշտպանի առաջին խաղն էր ազգային հավաքականի կազմում։

1.90 մ հասակ ունեցող Կոտտոն Եվրոպայում հանդես է գալիս 2022 թվականից՝ սկզբում տեղափոխվելով շվեդական Մալմյո։ Մի քանի վարձակալություններից հետո նա 2025 թվականի հունվարին միացավ Գենտին և արդեն հասցրել է մասնակցել 18 պաշտոնական հանդիպման։ Նրա պայմանագիրը բելգիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։

Anna

Հեղինակ՝ Anna